HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ ազդեցություն կունենա Իրանի հետ կնքված համաձայնագիրը նավթի շուկայում

Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը Իրանին հնարավորություն կտա վերսկսել նավթամթերքի արտահանման գործընթացը: «Սակայն բուն արտահանման պրոցեսը վերսկսելու համար անհրաժեշտ է վեջնական համաձայնագիր կնքել: Ենթադրվում է, որ այդ իրադարձությունը տեղի կունենա հունիսին: Այդ փուլում նախատեսվում է կիրառված բոլոր պատժամիցների վերացում և նավթաարդյունաբերության ոլորտում ներդորւմների նախապատրաստման փուլի վերականգնում»,- գրում է The Wall Street Journal-ը:

Իրանի և «Վեցյակի» միջև նախնական համաձայնության մասին հայտարարությունից հետո «Brent» մակնիշի նավթի գինը միանգամից նվազել է 3,8%- ով: «Eurasia Group» խորհրդատվական կազմակերպության մասնագետները զգուշացնում են, որ նավթի գնի նվազումը դադարելու է եկող շաբաթ, երբ կմեկնարկի համաձայնագրի դրույթների մանրամասն քննարկման գործընթացը:  

«Եթե մինչև հունիսի վերջ վերջնական համաձայնագիրը կնքվի և կիրառված պատժամիջոցները վերացվեն կամ սառեցվեն, Իրանին նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու համար երեք ամիս է անհրաժեշտ բանկային և նավթի արդյունաբերության ոլորտներին, այնուհետեւ ևս վեց ամիս, որպեսզի կարողանա օրական 1 մլն բարել նավթ արդյունահանել ու արտահանել: Այս ցուցանիշին հասնելու համար Իրանից կպահանջվի ինը ամիս ինտենսիվ և կենտրոնացված աշխատանք»: Այսպիսի կարծիք են հայտնել` «Societe Generale»-ի մասնագետները: Նրանք ենթադրում են, որ մինչև 2016 թվականը իրանական նավթը մեծ ազդեցություն չի ունենա համաշխարհային շուկայում: 

Բայց երբ վերացվեն պատժամիջոցները, Իրանը միանգամից կարող է վերկսել արտահանման գործընթացը իր պահուստներից, որոնք բավականին մեծ են, քանի որ երկրում արդյունահանումը ավելի շատ է, քան սպառումը:

ԱՄՆ- ի էներգետիկային նախարարության տվյալների համաձայն՝ Իրանի նավթի զգալի մասը արտահանվում է Պարսից ծոցի Խարկ Լավան և Սիրրի կղզիներից, որտեղ պահեստների ընդհանուր տարողականությունը 38 միլիոն բարել է: Իրանը նավթը պաշարում է նաեւ հսկա տանկերներում, քանի որ կոշտ պատժամիջոցների պատճառով, որոնք վերաբերում են ապահովագրմանը և ծովային բեռնափոխոդրումներին, «National Iranian Tanker»- ի աշխատանքը  միջերկրական ծովում դժվարացել էր:

«Ամեն դեպքում իրանական տանկերների համար ավելի հարմար գործ հնարավոր չէր գտնել՝ հաշվի առնելով ԱՄՆ- ի կողմից կիրառվող պատժամիջոցները», հայտարարում է իտալական «Banchero Costa Group»-ի տանկերների բրոկեր ընկերության ղեկավար Րալֆ Լեշզինսկսին:

Լոնդոնյան «E.A. Gibson Shipbrokers»- ի գնահատմամբ, փետրվար ամսվա սկզբից արդեն իսկ թվով 15 VLCC դասին պատկանող  տանկերներ լքել են իրանական ափերը (ընդհանուր տարողականությունը մոտավորապես 35 միլիոն բարել նավթ): Այս տանկներն էլ օգտագործվում են, որպես նավթամթերքի պահեստներ:

Իրանական նավթի մեծ մասը արտահանվում է ասիական երկրներ, մասնավորապես ` Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա և Թուրքիա: Նավթի համաշխարհային շուկայում մրցակցելու համար, Իրանը ստիպված կլինի վաճառել նավթը ավելի ցածր գնով: Այսպիսի կարծիք են հայտնել սինգապուրյան տրեյդերները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter