HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

ԶԳՈՒՇԱՑԵՔ, Ֆեյսբուքում «հանճարներ» են շրջում

Այսօրվա ֆեյսբուքյան լրատուն միգուցե ոչ օբյեկտիվ թվա, բայց դա ինձ հեչ չի հետաքրքրում: «Մեր հիվանդ հասարակության ճիշտ ու ճիշտ արտացոլումն են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը»,- հիշեցի դասախոսներիցս մեկի խոսքերը, որ լուրջ չընդունեցի այն ժամանակ:

Արդեն մի քանի օր է, որ գրում եմ ֆեյսբուքյան տեսություն կամ լրատու (ինչպես ուզում եք` անվանեք): Շրջում եմ տարբեր մարդկանց եւ նախաձեռնությունների պատերով, հավաքագրում ինձ հետաքրքրող ինֆորմացիան եւ ներկայացնում «Հետքի» էջերում:

Բայց արի ու տես, մարդիկ, որ ինչ-որ ստատուսներ են հրապարակում միլիոնանոց ընթերցող ունեցող ֆեյսբուքում, կարծեցին` իրենց «հանճարեղ» մտքերն օգտագործում եմ` ընթերցող ունենալու համար:

Մեծարգո ֆեյսբուքյան տիրույթում ձեզ հանճարներ կարծողներ, այս սոցիալական ցանցն ունի կանոններ, որոնցից մեկը մեջբերում եմ.

«Երբ հրապարակում եք որեւէ տեղեկատվություն «Public» շրջանակներում, նշանակում է, որ թույլատրում եք բոլորին (նույնիսկ նրանց, ովքեր չկան ֆեյսբուքում) օգտագործել այդ ինֆորմացիան` ներառյալ Ձեր անունն ու լուսանկարը»:

Հիշեցնեմ նաեւ, որ ֆեյսբուքը դեռեւս չի ստեղծել մի գործիք, որով կարող եք նշել. «Իմ ստատուսները չհրապարակել լրատվամիջոցներում»:

Ուրեմն խորհուրդ բոլորին. գրառում կատարելուց առաջ մի պահ մտածեք, որ ձեր միտքը դառնում է հրապարակային` ֆեյսբուք սոցիալական ցանցի հեղինակային իրավունքներով հաստատված:

Ավելորդ տառապելու եւ օրվա բացասական լիցքերը սրա-նրա պատերին շփելու փոխարեն` արժե մի քիչ քաղաքակիրթ լինել եւ սոցիալական գործիքների գործածելու ձեւը սովորել:

Ավելին ասելու կարիք չկա. այցելեք ֆեյսբուքի ամենաներքեւի տողում «Կանոններ» էջը եւ ծանոթացեք ինքներդ:

Բարին ընդ ձեզ, մինչ վաղը:

Մեկնաբանություններ (2)

Ձեր անունըԶԳՈՒՇԱՑԵՔ, Ֆեյսբուքում «հանճարներ» են շրջում
Մեկնաբանությունը...ԶԳՈՒՇԱՑԵՔ, Ֆեյսբուքում «հանճարներ» են շրջում
Վահե-2010
Ամեն անգամ երբ ես փորձ եմ անում մտնել Ֆեյսբուքի կայքեջերից մեկը, Ֆեյսբուքը ինձնից ոչ միայն փոստարկղիս հասցեն է ուզում այլև այդ արկղի բացման գաղտնագիր բանալին: Հարց է առաջանում, եթե ֆեյսբուքը չի ծառայում որոշ երկրների հետախուզական գործակալություններին ապա ինչին է պետք այդ բանալին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter