HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադիր խորհրդարանի շենքում իրավապահները խուզարկություն են իրականացնելու

Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ այսօր, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: 

Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: 
Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Այս պահին «իրավապահները» գտնվում են Հիմնադիր խորհրդարանի շենքում: 
Այս պահին «իրավապահների» մեկ այլ խումբ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:

Մեկնաբանություններ (1)

Hovik Manvelyan
Ով՞ է պայքարում Հիմնադիր Խորհրդարանի դեմ: Հանցավոր տարրերը և իրավապահական համակարգը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում սրանք համագործաքցում են իրար հետ և նույնիսկ սերտաճած են միմիյանց: Լավ հիշեք 1937 թիվը: Եթե այսօր չպայքարեք հանցավոր ռեժիմի դեմ վաղը ուշ կլինի: Սրանք Ստալինի, Բերիայի, Յեժովի ու Պուտինի հետնորդներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter