
Ն.Փաշինյան. «Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է եւ դատապարտելի»
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների ձերբակալությանն է անդրադարձել իր ֆեյսբուքյան էջում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
««Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որեւէ ակցիա չեն իրականացնելու եւ համաձայնվել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երեւանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում:
Այս ֆոնին նրանց ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն եւ մերկապարանոց», -գրել է Նիկոլ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել