HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ ռուսներն ավելի խղճով կլինեն գազի սակագին որոշելու հարցում

«Ամեն ընտրությունից առաջ գնում գյուղեր էիք գազաֆիկացնում: Գազաֆիկացրել եք գյուղը, որտեղ 1-2 հոգի կարողանում են գազ օգտագործել, թե ոչ, ամբողջ գյուղի համալիրը մտնում է ինքնարժեքի մեջ և թանկանում է գազը մյուս սպառողների համար»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը:

Նա ասաց, որ իրենք ևս կատարել են ուսումնասիրություն՝ գազի գնի և սպառման ծավալների «էլաստիկությունը», և պարզել են, որ գազի գնի ցանկացած միավորի ավելացում Հայաստանում բերում է այդ միավորից ավելի սպառման ծավալների կրճատման:

«Իմ խորին համոզմամբ` այսօրվա վիճակով պետք չէ գազի սակագին հաստատել, թող արտադրողը հաստատի, որովհետև մենք չենք կարողանում ազդել սակագնի վրա: Մեր գործողությունները, մանավանդ այդ հանձնաժողովով (նկատի ունի հանրային առայությունները կարգավորող հանձնաժողովին,-հեղ.), այդ նախագահով բերում է նրան, որ մենք արդարացնում ենք մոնոպոլիստի շահերը: Այ, որ մոնոպոլիստին տայինք, ինքն ավելի շատ կմտածեր՝ շատ գազ վաճառեմ, շատ փող ստանամ, թե քիչ գազ վաճառեմ, բարձր գին ստանամ, քիչ փող ստանամ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, թե չի հասկանում` ինչու են հանրապետության նախագահը և վարչապետը քննարկում գազի գինը:

Ավելին, պատգամավորի ասելով՝ եթե սակագինը որոշեն ռուսները, գուցե ավելի խղճով դուրս գան, քան հայերը, որոնք սակագին սահմանելով, գուցե ակնկալիքներ ունեն:

Ըստ Բագրատյանի` երբ կար «ՀայՌուսգազարդը», ռուսները գազը վաճառում էին հայերին, իսկ այժմ` նրանք վաճառում են ռուսներին. «Մենք ի՞նչ գործ ունենք այդտեղ՝ չեմ կարողանում հասկանալ»:

Պատգամավորի կարծիքով՝ այսօր Հայաստանը գազը ստանում է 164 դոլարով, որի մասին երկու օր առաջ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, ըստ որի՝ իջել են և ներքին գները, ինչպես նաև մաքսային միության երկրներին մատակարարվող գազի գները:

Հրանտ Բագրատյանը բերեց Մաքսային միության անդամ չհանդիսացող Ուկրաինայի օրինակը, որտեղ ապրիլի 1-ից գազի գները իջել են: Նա նաև զարմացավ կորուստների բարձր տոկոսներից. «Այդտեղ ատկատ կա երևի, հա՞, ինչո՞ւ եք այդ կորուստները հաստատում: Եկեք խոսենք, սա եք անում: Պառլամենտը պետք է սրա վրա ազդի»,-ավելացրեց Հրանտ Բագրատյանը՝ մի կողմ թողնելով ռուսական գործոնը և 2013թ. դեկտեմբերի գազային պայմանագրերը:

Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանը գազի սակագին սահմանելու իրավունք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter