«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը վաղը Էրեբունու դատարանի մոտ կազմակերպում է պահանջի հավաք
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին ժամը 13:00-ին 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը Էրեբունու դատարանի մոտ կազմակերպում է պահանջի հավաք։
«100-ամյակը առանց ռեժիմի շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՆԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, Հխ պատգամավոր Արամ Հակոբյանին, Հխ պատգամավոր Հովհաննես Ղազարյանին, շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին։ 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը հաստատում է իր վճռականությունը և շարունակում է պայքարը։ Ապրիլի 24-ին սկսում ենք մի գործընթաց, որը հանգեցնելու է հանցավոր ռեժիմի հեռացմանը», -նշված է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել