HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել

Քիչ առաջ ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի ընկերներ, ինձ արդեն բաց են թողել. նորմալ է ինձ մոտ ամեն ինչ: Իմ նկատմամաբ ֆիզիկական բռնություն չի եղել: Առավոտյան 07-ին եկան իմ բնակարան ու սկսեցին խուզարկությունը, այնուհետև խուզարկություն է կատարվել ՀԽ Լոռու մարզային գրասենյակում, առգրավել են իմ համակարգիչը, իմ և տղայիս համատեղ օգտագործման նոթ բուքը, արշավային ուսապարկս և այլ իրեր: Գրասենյակի համակարգիչը, բուկլետներն ու տեղակատվական նութերը ևս առգրավել են....

Սկզբում բերման ենթարկեցին կասկածյալի կարգավիճակով, այնուհետև փոխեցին վկայի կարգավիճակով: 
Շնորհակալություն եմ հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցին և նրա աշխատակազմին, փաստաբաններ Արթուր Սուքիասյանին և նրա կոլեգա Արթուր՝ ազգանունը չեմ հիշում, թող ինձ ներող լինի: Նաև շնորհակալ եմ ընկերներիս ու իմ քաղաքի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այօր մտահոգ էին ինձ համար:
Մեր պայքարն արդար է, հաղթելու ենք ու Հայաստանը դարձնենք հզոր ու կայացած երկիր, որտեղ ազատամարտիկներին ոչ թե ձերբակալում, այլ հավուր պատշաճի գնահատում են: 
Միաժամանակ խստորեն դատապարտում եմ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս գաղափարակից ընկերներիս ձերբակալությունըները:
Իմ հեռախոսներն ու հեռախոսահամարները ևս առգրավված են, ես մեկ ժամից հասանելի կլինեմ 093097119 հեռախոսահամարով: Կներեք, առայժմ այսքանը՝ երկար չեմ կարող գրել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter