Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով` ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 11-ի ցերեկը և 12-ի գիշերը նույնքան կնվազի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել