HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես կանխատեսել ռուբլու տատանումները

«Վերջերս ֆինանսական շուկայում ամենաբարդը խնդիրը դարձել է ռուբլու փոխարժեքի կանխատեսումը »,- գրում է Bloomberg գործակալությունը: Վերջին երեք ամիսների ընթացքում ռուսական ռուբլին կարողացավ վատագույն վիճակից հասնել լավագույնին` գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ կանխատեսումները: Ենթադրվում էր, որ նավթի գնի անկումը և Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցումը կնպաստեն ռուբլու թուլացմանը, սակայն դրանք մի կողմ դրվեցին, եւ շուկան կենտրոնացավ այլ գործոնների վրա: «Ռուբլու վերաբերյալ իմ կողմից արված կանխատեսումներից ոչ մեկը չիրականացավ»,-հայտարարել է Եվգենի Շիլենկովը Bloomberg-ին տված հարցազրույցում: Նա ղեկավարում է «Велес Капитал» ընկերության թրեյդինգային բաժինը: Շիլենկովը առաջին եռամսյակում կանխատեսում էր ռուբլու 3,5 %-ոց արժեզրկում: «Սա մեր նոր իրականությունն է: Շափից շատ զանազան գորոծոններ են ազդում ռուբլու վրա, ռուբլու մատրիցան ընդգրկում է չափից շատ տարրեր, ռուբլին անկանխատեսելի է»,- ավելացրել է նա:

Որոշ փորձագետներ ռուբլու ամրապնդումը կապում են Ուկրաինայում իրավիճակի կայունացման հետ` առաջարկելով ուշադրություն դարձնել հենց այդ գործոնի վրա: Նրանից մեկը «Commerzbank»-ի լոնդոնյան գրասենյակի ներկայացուցիչ Սայմոն Էվենսն է, որի կանխատեսումները ռուբլու վերաբերյալ ամենամոտն են այսօրվա պատկերին: Նա նաեւ կանխատեսում է ռուբլու ամրապնդման 4%-ոց աճ ընթացիկ եռամսյակում: Կանխատեսման մեջ Էվենսը հենվում է նաև ռուսական ներքին պարտատոմսերի գների աճի վրա: Նրա կանխատեսումը բավականին պարզ է. Ուկրաինայում հրադադարը կարող է հանգեցնել Ռուսասատանի նկատմամբ պատժամիջոցների վերացման:

Վերլուծաբանների մեծ մասը սպասում է ռուբլու փոխարժեքի աճ: Օրինակ` «Royal Bank of Scotland Group»-ի Ռուսաստանի գծով գլխավոր տնտեսագետն Տատյանա Օրլովան կարծում է, որ ռուբլու աճը կապված է ռուսական ընկերությունների ռուբլու պահանջարկի նվազման հետ, քանի որ ընկերությունների արտաքին պարտքի մարումը կրճատվել է 42%-ով` առաջին եռամսյակի համեմատ: Օրլովան կանխատեսում է ռուբլու 5,1%-ոց աճ ամերիկյան դոլարի նկատմամբ, հետևաբար` 55,4 ռուբլի մեկ դոլարի դիմաց: Կարծիքները ռուբլու վերաբերյալ բավականին տարբեր են, օրինակ` Citibank-ի լոնդոնյան ներկայացուցչության տնտեսագետ Իվան Չակարովը համաձայն չէ Օրլովայի հետ և կանխատեսում է ռուբլու անկում մինչև 13%, այսինքն` 67 ռուբլի մեկ դոլարի դիմաց: Իր կանխատեսումը Չիկարովը պայմանավորում է նավթի գնի անկմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter