HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արամ կաթողիկոսը փոխե՞լ է իր ռազմավարությունը»

Արամայիս Միրզախանյան, Համահայկական համաժողովի մասնակից

Այս խորագրով գրված  իմ հոդվածը, տես  http://norkhosq.net/?p=7677,

բուռն տարակարծությունների առիթ հանդիսացավ, այդ իսկ պատճառով վերադառնում եմ նյութին, դրա շուրջ մեկնաբանումների փորձ կատարելու նպատակով:  (Չակերտների մեջ բերված վերնագիրը պատկանում է Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի անդամ, դոկտոր Ռուբիկ Սարդարյանին: Ես հղում եմ կատարել Ռ. Սարդարյանի հոդվածին՝ Երևանի «ԱԶԳ» օրաթերթին և «Նոր խոսք» կայքէջին):

http://norkhosq.net/?p=7652

Ուրախալի է, որ մեր ընթերցող ու ունկնդրող ազգակիցները  անտարբեր չեն գտնվում սփյուռքում և հայրենիքում, մեր ազգային կյանքում տեղի ունեցող իրադարձություններին և կատարում են իրենց քննադատական ու վերլուծական տեսակետները:

 2011թ. սեպտեմբերի 18-20- ին Երևանում տեղի ունեցած «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և  ներկայացուցիչների համահայկական համաժողով»-ի մասնակից լինելուս հանգամանքը և նաև իմ պարտականությունները կատարելու ուղղությամբ, փորձեցի Հայաստանի Gala TV –ի Ԟի հարցազրույցի միջոցով

 http://norkhosq.net/?p=7280

 ներկայացնել համաժողովի ընթացքում տեղի ունեցածը և հայտնել  իմ տեսակետներն ու կատարել մեկնաբանումներ: Ինչպես գիտենք , սեղմ ժամանակում տեղի ունեցած այսպիսի ժողովների ընթացքում բոլոր հարցերը քննարկելու և վերլուծություններ կատարելու  հնարավորություն չի լինում, այդ իսկ պատճառով հետ ժողովյան քննարկումներն անհրաժեշտ են:

Համաժողովի ընթացքում քննարկված նյութերի մեջ առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ի  քննադատական ելույթը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: Արամ կաթողիկոսի ելույթը, որը կատարվեց անմիջապես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի իշխանամետ ելույթից հետո, բուռն քննարկումների առիթ հանդիսացավ ժողովի մասնակիցների մոտ: Պետք է նշել, որ ժողովի մասնակից հոգևորականների թիվն ակնհայտ բարձր էր, և մշտապես առաջին շարքերում էին գտնվում, աշխարհիկ մասնակիցներին պահելով իրենց թիկունքում:

 Պետք է նշել, որ Արամ Ա.-ի ելույթը ոչ մի նորություն չէր պարունակում: Հայաստանի հանրապետության քաղաքական, տնտեսական ծանր վիճակը, մարդու իրավունքների ոտնահարման ու արտագաղթի ցավալի իրողությունները նորություններ չեն սփյուռքի մասնակիցների համար, իսկ հայաստանցիների համար այդ բոլորը ամենօրյա փաստացի վիճակ է:

 Արամ կաթողիկոսից հետո ելույթ ունեցողների շարքում էր նաև ՀՅԴ-ի բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարյանը, որի ելույթը նույնպես իշխանությունների քննադատություն էր  և մատնանշում էր  վերը բերված թերությունները: Ծանոթ լինելով Անթիլիասի կաթողիկոսության ստեղծման պատմությանը և ՀՅԴ հետ մշտական մտերմիկ փոխհամագործակցության  պատմությանը,  դժվար չէր տեսնել ,որ ուղիղ  կապ կար երկու ելույթների միջև: Մի խոսքով Հայաստանի ընտրությունները յոթը սարի ետևում չեն... Հայաստանի սոցիալ-տնտեսական վատ վիճակը և Արամ կաթողիկոսի մատնանշած ցավալի  երևույթները գոյություն ունեին նաև այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն  Հայաստանի հանրապետության պետական կոալիցիայի հաստատուն անդամներից էր: Վեհափառ Արամ կաթողիկոսը ինչու՞ այն ժամանակ գավազանը գետին չզարկեց ու չասաց այն բոլորը, ինչ ասաց համաժողովի ընթացքում: Այստեղ կարելի է ասել. Այո՛, ԱՐԱՄ  ԿԱԹՈՂԻԿՈՍԸ  ՓՈԽԵԼ  Է ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, քանզի ՀՅԴ –ն այդպես է պահանջում:

Համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը սփյուռքի մտավորականներ էին՝ գրող, բանաստեղծ ,թերթերի խմբագիրներ, ուսուցիչներ, համալսարանների տեսուչներ , դասախոսներ, միությունների ու կուսակցությունների ղեկավարներ ու հոգևորականներ, մարդիկ ովքեր հսկայական գիտելիքների պաշար ու աշխատանքի փորձ ունեն: Այպիսի պատկառելի լսարանի նկատմամբ պահանջվում էր լրջագույն վերաբերմունք: Ցավոք, ոմանք չարաշահեցին...

Համաժողովի կարևոր ելույթներից էր Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ- ի բարի կամքի դեսպան պրն. Արամ Աբրահամյանի ելույթը : Նա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.– ին  և ներկա մեծ  թվով վարդապետներին ու սրբազաններին հիշեցրեց, որ  հայ-ԱառաքելականԞ եկեղեցին տասնամյակներ շարունակ անթույլատրելիորեն մնում է երկփեղկված: Նա նշեց. Հանուն հայրենիքի ու ժողովրդի, հայ եկեղեցու վերամիավորումն անհետաձգելի հարց է: Ցավով պետք է նշել այն մասին, որ ոչ մի հոգևորական իր տեսակետը չարտահայտեց այս կարևորագույն հարցի շուրջ... Այո, այս հույժ կարևոր հարցում  ԱՐԱՄ  ԿԱԹՈՂԻԿՈՍԸ  ՉԻ ՓՈԽԵԼ  ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  և Կիլիկիայի աթոռը շարունակում է սփյուռքը պահել երկպառակտված ու եկեղեցին քաղաքականացված ու կուսակցականացված: Մի շարք եկեղեցական թեմեր, այդ թվում Իրանի երեք  թեմերը, մնում են անջատված Մայր Աթոռ Ս. Էջմիածնից և պահվում են  Անթիլիաս- Դաշնակցական միության հակակշռի տակ :

Միանալով Ռուսաստանի հայության նախագահ՝ պրն. Արա Աբրահամյանի պահանջին, ցանկանում եմ օր առաջ միավորված տեսնել հայոց եկեղեցին, մի բան, որը իր բարերար ազդեցություն կունենա համայն սփյուռքահայության համախմբվածության գործում:

2011-10-30, Ստոքհոլմ

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
իսկ ի՞նչ առաջարկում Արամայիս Միրզախանեանը եկեղեցին անցնի հնչակեան կուսակցութեան հովանու տա՞կ, ինչ էր որ ինքն այդ կուսակցութեան անդա՞մ է: Զարմանում եմ ինչ եք ֆՇՇՇում դաշնակցութինից, միայն ապերախտ մարդը չի տեսնի այն դերը որ կատարում է դաշնակցութիւնը սփիւռքում, իհարկէ սխալներ էլ կատարում են, բայց այս տեսակ ֆՇոցների պէտք չկայ, կուզեմ պատկերացնել եթէ չլիներ դաշնակցութիւնը ի՞նչ վիճակի պիտի լիներ սփիւռքն այսօր, մի մօռացէք, որ հենց դաշնակցականներն առաջինը բացեցին հայկական դպրոցներ ի դէմս Նիկոլ Աղբալեանի եւ Լեւոն Շանթի: Եթէ չբացուէին այդ դպրոցներն այսօր մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք: Ուրեմն տնքալու կարիք չկայ պարօն Միրզախանեան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter