HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ` ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո, ԱՄՀ ներկայիս առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, մեր տնտեսության վրա արտաքին հատվածի բացասական հետևանքների գնահատման, դրանց հաղթահարման և կայուն տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են հիմնադրամի առաքելության շրջանակներում և ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի հետ աշխատանքի ընթացքում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին և մեր երկրի հետագա առաջընթացի հետ կապված ԱՄՀ գնահատականներին ու խորհուրդներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter