
«Չենք լռելու»-ն հորդորում է մասնակցել Թռչկանի փրկության վաղվա մեծ ցույցին (վիդեո)
«Չենք լռելու»-ն հորդորում է իր բոլոր համախոհներին (Երևանից, թե մարզերից) անպատճառ մասնակցել վաղը կայանալիք մեծ ցույցին` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:
Ցույցն իրականացնում է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:
Ցույցը կայանալու է նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, բնապահպանության նախարարության առջև (կառավարության 3-րդ մասնաշենք, Վերնիսաժի կողքին):
Մինչ մի խումբ երիտասարդներ Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի բնության այդ հրաշքը ոմանց «թեթև ձեռքով» հանկարծ չլռի, Երևանում ոչ պակաս կարևոր աշխատանք ունենք. մենք պե՛տք է ստիպենք կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը վերջապես լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին:
Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:
Թռչկանը չի՛ լռելու: ՀԷԿտի՛ր Թռչկանից:
Մեկնաբանել