
Հիմնադիր խորհրդարանի անդամները Քննչական կոմիտե են տեղափոխվելու՝ մեղադրանք առաջադրելու նպատակով
Հիմնադիր խորհրդարանի գրասենյակը տեղեկացնում է, որ քիչ առաջ քննչական կոմիտեից ստացած տեղեկության համաձայն՝ ՀԽ-ի մի շարք անդամներ Երևան քաղաքի ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխվելու՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։
Նրանց թվում են՝ Ժիրայր Սէֆիլյանը, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանը, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանը, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը: Այս կապակցությամբ ՀԽ-ն հրատապ հավաք է հրավիրում Քննչական կոմիտեի դիմաց՝ Մոսկովյան 1 հասցեում (Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել