
Տուգանքները 61%-ով կրճատել են բրիտանական բանկերի շահույթները
KPMG խորհրդատվական ընկերության գնահատականերով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում բրիտանական խոշոր բանկերը իրենց շահույթների 60 տոկոսը կորցրել են զանազան շուկայական մանիպուլյացիաների մեղադրանքների կարգավորման, ֆինանսական սկանդալների մեջ ներգրավված լինելու պատճառով տուգանքներ վճարելով: Նիդեռլանադական KPMG-ն աշխարհում խոշոր կորպորացիաներից մեկն է, որը մասնագիտական ծառայություններ է մատուցում աուդիտի եւ խորհրդատվության ոլորտում: Ընկերությունը հրապարակել է զեկույցը՝ նվիրված բրիտանական հինգ խոշոր բանկերի` Royal Bank of Scotland, Lloyds Banking Group, HSBC, Barclays и Standard Chartered ֆինանսական վիաճկին: Ըստ KPMG-ի փորձագետների` 2011-2014թթ. «մեծ հնգյակը» ընդհանուր առմամբ վճարել է 38,7 մլրդ ֆունտ ստեռլինգ ($57,6 մլրդ) տարբեր տուգանքների տեսքով, որը նշված ժամանակաշրջանի ստացած շահույթի 61 տոկոսն է:
Մեկնաբանել