«Թեղուտ» ՓԲԸ-ն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կներկրի
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու մասին: Լիենզիան տրամադրվել է մեկ տարի ժամկետով:
Համաձայն որոշման փաստաթղթերի` «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվելու է 18.5 MBq - 8266.0 MBq ակտիվությամբ Cs-137 (թվով 5 հատ՝ 4-րդ եւ 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր) և 20mCi ակտիվությամբ Cd-109 (թվով 6 հատ՝ 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր):
Սարքերն օգտագործվելու են հանքաքարի վերամշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել