HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետության ք.Կայրակկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռազմական կոմիտեի օրակարգի համաձայն` քննարկվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջանի ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, 2015թ. օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման, ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter