
Չինաստանը կկառուցի Իրան-Պակիստան գազամուղը
Չինաստանը մտադիր է Իրանից Պակիստան գազ մատակարարելու համար կառուցել 700 կմ-անոց գազամուղ` դրանով լուծելով Պակիստանի գազի դեֆիցիտի խնդիրը: The Wall Street Journal-ը հողորդում է, որ Միացյալ Նահանգները դեմ է այս ծրագրին: Չինա-պակիստանյան համաձայնագիրը նախատեսված է ստորագրել Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ծինփինի՝ ապրիլին Իսլամաբադ կատարելիք այցի ընթացքում: Գազամուղի շինարարությունը իրականացնելու է China National Petroleum Corporation CNPC ընկերությունը: Գազամուղի կառուցման համար կծախսվի 1,5-1,8 մլրդ դոլար, որի 85 տոկոսը որպես վարկ կտրամադրի Չինաստանը, իսկ մնացածը` Պակիստանը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 տարվա ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել