HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ ծառայություն իրականացնող անձինք թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին քաղաքացի Հովհաննես Ղ.-ինկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել, քննչական բաժին չեն ուղարկել, ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, այն է` զննության ընթացքում չեն արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, խմբային շահերից ելնելով՝ թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը և նախապատրաստված նյութերը թողել են անհետևանք: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter