«Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքը հանձնվեց շահագործման
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից եւ հեռանկարային ուղղություններից մեկը, և հույս հայտնել, որ հիմնադրամը կնպաստի այս ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին այս ծրագրի իրականացմանը մասնակցելու համար` բարձր գնահատելով նրա շարունակական հայրենանվեր գործունեությունն Արցախում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել