HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դայմոնը հերթական ճգնաժամն է կանխատեսում

«JPMorgan» ընկերության գլխավոր տնօրեն Զեյմի Դայմոնը (Jamie Dimon) բաժնետերերին ուղղված իր ամենամյա նամակում նախազգուշացնում է գալիք ճգնաժամի մասին:

«Որոշ հանգամանքներ երբեք չեն փոխվում, ևս մեկ ճգնաժամ է լինելու, և հետևանքներն անդրադառնալու են ֆինանսական շուկայի վրա », -գրում է  Դայմոնը: Գալիք ճգնաժամը նման չի լինելու նախորդին, զարգացումներն, ըստ Դայմոնի, այդքան էլ անակնկալ չեն լինելու, ինչպես մենք ենթադրում ենք:

«Ճգնաժամերի պատճառները տարբեր են, սակայն դրանց հետևանքները շատ նման են»,- գրում է Դայմոնը: Այնուհետեւ նա ներկայացրել է ներդողների վարքի հիմնական մոդելները, երբ ճգնաժամը սկսվի:

Ներդրողներն առաջին հերթին կսկսեն վաճառել ակտիվները՝ ենթադրելով, որ խնդիրը հենց դա է: Երկրորդ հերթին՝ նրանք մեծ գումարներ  կներդնեն «հանգիստ» ոլորտների մեջ `վաճառելով ռիսկային ակտիվները, ինչպիսիք են վարկերը և բաժնեթղթերը: Փոխարենը ձեռք կբերեն ավելի ապահով ակտիվներ: Նրանք դեպոզիտային հաշիվներ կբացեն առավել կայուն և ապահով բանկերում` ձեռք բերելով պետական կամ ֆինանսական շուկայի անվտանգ պարտատոմսեր:

Հաճախ ճգնաժամի ինչ-որ պահի ներդրողները կկարողանան վաճառել միայն նվազ ռիսկային ակտիվներ, եթե նրանց անհրաժեշտ լինի կանխիկ դրամ,  քանի որ ավելի ռիսկային ակտիվներն ուղակի հնարավոր չի լինի իրացնել: Ոչ մի ներդրող չի կարող իրեն ապահովագրել ճգնաժամի ազդեցությունից:

Ներդրողները ներգրավում են մարդկանց, կազմակերպություններ, համատեղ ներդումային ֆոնդեր, կենսաթոշակային ծրագրեր, հեջ-ֆոնդեր: Ընդհանուր առմամբ, բոլորը` յուրաքանչյուր առանձին խաղացող, կատարում են իրենց համար ճիշտ քայլեր, սակայն որոշումները ճիշտ են առանձին մասնակցի համար: Սակայն, բոլորը միասին իրենց այդ «ճիշտ» որոշումներով կազմալուծում են շուկան, ինչին մենք ականատես ենք եղել նախորդ ճգնաժամի ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter