HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրանժ Արմենիայի H+ ցանցը՝ շարժական ինտերնետի որակի առաջատար Հայաստանում

Գերմանական «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից իրականացված միջազգային ուսումնասիրության արդյունքներով Օրանժ Արմենիայի ժամանակակից H+ ցանցը  պահպանել է  շարժական ինտերնետի որակի առաջատարի իր դիրքերն ինչպես հայկական հեռահաղորդակցության շուկայում, այնպես էլ  Orange Խմբի եվրոպական ընկերությունների շարքում: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ միջազգային ստանդարտներով իրականացված այս ուսումնասիրությունը ներառել է 8 եվրոպական երկրներում գործող 26 շարժական կապի օպերատորների ցանցերի՝ ֆայլերի վերբեռնման և ներբեռնման, YouTube տեսանյութերի բացման, տեղական և միջազգային վեբ կայքերի բացման արագությունները և այլ պարամետրերի վերլուծությունը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա սմարթֆոններով և հարմարեցված մասնագիտական ծրագրով:

«Orange-ը շարունակաբար իրականացնում է ցանցի վերազինման աշխատանքներ՝ Երևանում, ինչպես նաև մարզերում և սահմանամերձ գյուղերում ծառայությունների բարձր որակն ապահովելու համար: Ուրախ ենք տեսնել իրականացված այս տեխնիկական աշխատանքների դրական արդյունքները և այն, որ մեր ցանցը շարունակում է մնալ լավագույնը շարժական ինտերնետի առումով ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպական մեր քույր ընկերությունների շարքում: Այս արդյունքներին հասնելն ու որակի պահպանելը հեշտ չէր, քանի որ վերջին 4 տարիների ընթացքում շարժական ինտերնետը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, և, մասնավորապես, Orange-ի բաժանորդների կողմից օգտագործված շարժական ինտերնետի ընդհանուր ծավալն աճել է շուրջ 6 անգամ: Հատկապես անսահմանափակ բջջային ինտերնետի մեր նոր ծառայության մեկնարկով պայմանավորված՝ կանխատեսում ենք, որ այս աճը կշարունակվի: Այսպիսով պատրաստվում ենք շարունակել այս ուղղությամբ ներդրումներ կատարել՝ մեր բաժաներդներին ձայնային և ինտերնետ ծառայություններից հարմարավետորեն օգտվելու հնարավորություն ընձեռելու համար»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ընդհանուր ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում, Իսպանիայում և Սլովակիայում: Հայաստանում նշված չափումներն իրականացվել են 2014թ.-ի  հոկտեմբերի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում: Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով և մաս է կազմում  հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցի որակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter