HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքը հզոր ցիկլոնի ազդեցության գոտում է

Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության  գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են  անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ: 
Հանրապետության տարածքում ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին և 13-ին՝ զգալի: Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ: 
Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը` ևս 2 աստիճանով: 
Երևանում ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 28.00C (2006 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.40C (1997 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.50C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter