HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն մշակում է նախընտրական ծրագրի տնտեսական մասը

Երևանում երեկ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական կոնֆերանսի արդյունքում ընդունվել է բանաձև, որը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետական Կուսակցության տնտեսական կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները:

Համաժողովը, ամփոփելով իր արդյունավետ աշխատանքները, առաջարկում է.

Հայաստանի Հանրապետական Կուսակցության ղեկավար մարմիններին՝
1. Քննարկել ՀՀ կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ-ոլորտային համաժողովների կազմակերպման և անցկացման հնարավորությունը:

2. Շարունակել կուսակցության արտաքին կապերի և միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության մարզային և տարածքային կառույցներին`
1. Ջանքեր գործադրել, որպեսզի ՀՀ կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները հասանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ՀՀ ողջ տարածքում:

2. Մարզերում և տարածքներում ՀՀԿ-ի անդամներին և համակիրներին ներկայացնել և նրանց հետ քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները և ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի բանաձևը:

3. ՀՀԿ-ի անդամների և լայն հանրության հետ քննարկումների արդյունքում ձևակերպել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան 2012 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական մասի մշակման համար»:

Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր մենք հնարավորություն ունեցանք նաև զեկուցել հանրապետության նախագահին մեր կոնֆերանսի ընթացքի մասին և մեր բանաձևում ներառեցինք նաև հանրապետության նախագահի առաջարկն այն մասին, որ այսպիսի կոնֆերանսները մենք պետք է դարձնենք ավանդական և ակնցկացնենք ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:

Երկրորդը` այսօրվա մեր տնտեսական կոնֆերանսը ցույց է տալիս, որ բանաձևում արտահայտված այն միտքը, որ Հանրապետական կուսակցությունը մնալով այսօր և լինելով մեր քաղաքական դաշտում ուժեղագույն քաղաքական կառույց կրում է մեր ժողովրդի քվեի շնորհիվ պատասախանատվությունը տնտեսական և սոցիալական քաղաքականության համար և մենք տեսնում ենք, որ այսօր առկա է այդ կարողությունը համախմբելու մեր քաղաքական ուժերը հանրապետության նախագահի շուրջ, որպեսզի կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները:

Երրորդը` ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը պետք է լինի աչալուրջ. Մենք պետք է լինենք զգոն: Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք մեր գործունեության մեջ թափանցիկության վրա և մենք պետք է հաշվետու լինենք մեր կուսակիցներին, մեր ժողովրդին:

Այդ առումով չափազանց կարևոր է մեր բանաձևի այն հանձնարարականը, որ մենք ձեզ հետ միասին պետք է կազմակերպենք հանդիպումներ մեր կուսակիցների հետ, հանրության հետ քննարկելու այն արդյունքները, որոնք այսօր ներկայացվեցին ձեր դատին: Միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այս կոնֆերանսը նպատակ ուներ ամփոփելու չորս տարվա մեր աշխատանքների արդյունքներ:

Դա նշանակում է, որ մեր հաջորդ հանդիպումն արդեն իսկ միտված է լինելու դեպի ապագա: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ տրվում է հանձնարարական տեղերում մեր կուսակիցների և հանրության հետ քննարկել այս փաստաթուղթը և միևնույն ժամանակ հավաքագրել առաջարկություններ, որոնց հիման վրա մենք ձեզ հետ միասին կքննարկենք նաև կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Երևանում կայացավ ՀՀԿ տնտեսական առաջին կոնֆերանսը:

Մեկնաբանություններ (2)

GEGHAM
ETE HANRUTYAN@ HAJTNI BOLOR TALANCHINER@ KICH GRPANEN JOXOVRDIN MARDKANC APRUST@ KLAVANA ,,,MIAJT TVEROV MARDKANC PAHEL HNARAVOR CHI
Gagik
TV-ov naeci Հայաստանի Հանրապետական Կուսակցության տնտեսական կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: REAL KJANKIC HERU TVER EIN NERKAYACNUM,,,,MARDKANC ANIMAST TVER EV TOKOSNER CHI HETAKRKRUN AJL IRENC APRUSTI BARELAVUM@,INCH@ GNALOV VATANUM E

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter