
Լոնդոնի մերձակայքում նավթի մեծածավալ պաշարներ են հայտնաբերվել
Լոնդոնի մերձակայքում հայտնաբերված նավթի մեծածավալ պաշարները կարող են բավարարել Մեծ Բրիտանիայի պահանջարկի 30 տոկոսը:
Բրիտանական երկրաբանահետախուզական «UKOG»-ը ընկերություն (UK Oil and Gas Investments) հրապարակել է նավթի հանքի պաշարների նախնական հաշվարկները : Ինչպես գրում է «The Telegraph»-ը, հանքավայրի ընդհանուր պաշարները 8,6 միլիարդ բարել է: Այն կազմում է վերջին քառասուն տարիների ընթացքում Հյուսիսային ծովի հանքավայրերից արդյունաբերված նավթի 20%-ը:
Այսօր մեկ բարել նավթի արժեքը 58 դոլար է, հետևաբար Լոնդոնի մերձակայքում հայնտաբերված հանքավայրը գնահատվում է 500 միլիարդ դոլար: Վերջին 30 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված ցամաքային հանքավայրերի մեջ այս մեկը ամենախոշորն է:
Ինպես նշում է «The Guardian»-ը, ապրիլի 9 ին` հանքավայրի տվյալների հրապարակումից հետո, «UKOG»- ի բաժնետոմսերի գինը եռապատկվել է :
Հանքավայր գտնվում է «Գաթվիկ» (Gatwick) օդանավակայանի մոտ, Լոնդոնից` 50 կիլոմետր հեռավորության վրա: Նավթային կազմավորումները ունեն 800- 900 մետր խորություն : «UKOG» ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Սենդերսոնը (Steven Sanderson) զրուցել է «EnergyVoice»- ի հետ: Սենդերսոնը հայտարարել է որ, հաշվի առնելով ԱՄՆ- ում և Սիբիրի արևմտյան մասում նման նավթային կազմավորումներից արդյունահանված նավթի քանակը, կարել է ակնկալել 5-15 % -ի հասնող արդյունահանում: Արդյունահանման այս մասշտաբը թույլ կտա ընկերությանը մինչև 2030 թվականը ապահովելու Մեծ Բրիտանիայի նավթի պահանջարկի 10- 30 % -ը:
Մասնագետների մեծ մասը ենթադրում է, որ ընկերությունը ստիպված կլինի օգտագործել նավթի արդյունահանման հիդրավլիկական ճեղքման եղանակը, սակայն «UKOG»- ը հայտարարում է, որ որոշ հատվածներում կիրառվելու է արդյունահանման այլ եղանակներ:
Սանդերսոնը հստակեցրել է , որ այս հանքավայր նոր չէ հայտնաբերվել: Այն ստացել է «Բրիտանական Դալաս» անվանումը շատ տարիներ առաջ: Ուղղակի իր ընկերությունը 30 տարիների ընթացքում առաջին անգամ բավականին խորը հորատանցքեր է փորել և պաշարները գնահատելու հարցում ավելի ճգրիտ նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել:
Մեկնաբանել