
Ավտոբուսի 50 ուղևոր մնացել է Բագրատաշենի սահմանային կետում. վարորդը ձերբակալվել է (լրացված)
Ապրիլի 12-ին` ժամը 20.51-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն - Սադախլո մաքսային կետում, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի և Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջև ծագած վիճաբանության հետևանքով Կ.Ա.-ը ձերբակալվել է և տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:
Ավտոբուսի 50 ուղևորներ մնացել են սահմանային կետում և չեն կարողանում շարունակել ընթացքը:
«Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը հավաստիացրել է, որ 2 ժամվա ընթացքում ընկերության մեկ այլ վարորդ ուղևորներին կտեղափոխի ՌԴ:
Դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Յ. Վ.-ը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը, «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը, ՃԿԱԿ-ում Ֆինանսների նախարարության պատասխանատու Ա.Բ.-ը:
լրացված: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 00.20-ին ավտոբուսը շարունակել է իր ընթացքը:
Մեկնաբանել