HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությանը հասցված վնասի դիմաց՝ 2 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ Բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 860.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 1.63 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:        

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի   որոշում և հաշվարկվել է 80.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երեք գործով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է 256.75հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված երեք դեպքով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է 554.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մեկ  վարչական վարույթ ընթացքի մեջ է:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:   

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական  և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ  ստուգման արդյունքում նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 393.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական  և մթնոլորտի  վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ  ստուգման արդյունքում  կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 349.86հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 3.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Երևանի տարածքային ստորաբաժանման  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 16 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ»:

Ոստիկանության կողմից Սյունիքի  բաժնին հանձնված  127 հատ «սիգ» տեսակի ձկան ապօրինի որսի գործով  հաշվարկվել է  635.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter