HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զենք-զինամթերք՝ խմբագրի և նրա ամուսնու սպանության կասկածանքով ձերբակալվածի տնից

Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանության ծառայողներն օրերս բացահայտել են «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 1960 թ. ծնված Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ 56-ամյա Յուրիկ Սրաբյանի սպանությունը: Սպանության կասկածանքով հոկտեմբերի 26-ին ձերբակալվել են Երևանի բնակիչներ, հայր և որդի Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները:

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վաղարշակ Աբաջյանին պատկանող Երևան քաղաքի Այգեստանի 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ նկուղի թաքստոցից հայտնաբերվել է առանց համարի, գործարանային արտադրության ատրճանակ՝ պահունակով, հրացանի խզակոթ, «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացանի փող՝ մեխանիզմով, հրացանի 1 փող՝ ձևափոխված «Կարաբին» հրացանի փամփուշտներ կրակելու համար, 16 տրամաչափի որսորդական հրացանի փող, հրացանի 1 խզակոթ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի՝ 53, «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 5, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի՝ 41 և տարբեր տրամաչափի 14 փամփուշտ, 1 դաշույն՝ պատյանով, և 1 սվին-դանակ:

Հայտնաբերված զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ոստիկանություն

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter