HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. կիրառված բռնությունների հետևանքով մեղադրյալը խոստովանել է չկատարած հանցագործությունը

Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն օժանդակելու մեջ մեղադրվող Վլադիմիր Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով տեղափոխել են բաժին, որտեղ ևս ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրանց ուղղորդմամբ խոստովանել իր և ընկերոջ կողմից չկատարված հանցագործությունը: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Վլադիմիր Վ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:  

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
ՀՀ գլխավոր դատախազը, ամփոփելով 2014թ. առաջին միջգերատեսչական խորհրդակցության աշխատանքները, ևս մեկ մեկ անգամ շեշտեց հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է մի քանի մեղավոր մնան անպատիժ քան մեկ անմեղ մարդ պատժվի»: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter