HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը:

Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ քաղաքական ակտիվ երկխոսությունը կխթանի նաև Հայաստանի և Իռլանդիայի միջև առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը:

Սերժ Սարգսյանը և Իռլանդիայի դեսպանը կարևորել են հեռանկարային մի շարք ոլորտներում՝ հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության և այլն, սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Կարևորվել է նաև երկու երկրների միջև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում միմյանց աջակցությունն ու արդյունավետ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանը նախագահը դեսպան Ջոն Բիգարին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի հիշատակի միջոցառումներն ու դրանց խորհուրդը:

Դեսպան Բիգարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և վստահեցրել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կանի ամեն հնարավորը ամրապնդելու Հայաստանի և Իռլանդիայի միջև կապերը, որի համար, ըստ նրա, կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter