Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Հանդիպման ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև հետագա գործակցության ուղղությունները:
Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել