HY RU EN

Վահե Սարուխանյան

Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է

Այսօր Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը երրորդ անգամ: Գյումրեցի ծանրորդը 2008-ին իտալական Լինյանոյում եւ 2010-ին Մինսկում արդեն նվաճել էր աշխարհամասի լավագույնի կոչումը: 

77 կգ քաշի պոկում ձեւում փոքր ոսկե մեդալ նվաճեց 19-ամյա գեղակերտցի Անդրանիկ Կարապետյանը, որը բարձրացրեց 164 կգ: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում փոքր ոսկին նվաճել էր Տիգրանը, ով բարձրացրել էր 157 կգ: Մարտիրոսյանն այս անգամ բարձրացրեց 160 կգ եւ, անձնական քաշով ավելի թեթեւ լինելով Ռուսաստանը ներկայացնող Վիկտոր Գետցից, որը նույնպես պոկեց 160 կգ, նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում ձեւում լավագույնը Տիգրան Մարտիրոսյանն էր, որը բարձրացրեց 191 կգ, նույնքան, որքան Գետցը: Իսկ Կարապետյանը հրեց 186 կգ:

Երկամարտում 350 կգ արդյունքով բրոնզ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը: Ընդհանուր 351 կգ հաղթահարած Գետցը Մարտիրոսյանին զիջեց անձնական քաշով, ու Տիգրանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը: