HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

52 երկիր միացել է Չինաստանի կողմից հիմնադրած ներդրումային բանկին

52 երկներն ցանկություն են հայտնել միանալ Չինաստանի կողմից ստեղծած Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ): Այս տեղեկությունը հաստատում է Չինաստանի ֆինանսների նախարարությունը: Վերջին փուլում ԵՆԱԲ-ին անդամակցելու հայտ ուղղարկած Հոլանդիայի, Բրազիլիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Վրաստանի հայտերը պաշտոնապես հաստատվել են: Ռուսաստանի Դաշնությունը նույպես ցանկություն է հայտնել միանալու ԵՆԱԲ-ին, այս որոշման մասին հայտարարվել է ապրիլի 12-ին` Ասիական տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (Asian Infrastructure Investment Bank) ստեղծումը մեկնարկել է 2014-ի հոկտեմբերին Պեկին քաղաքում, որտեղ էլ գտնվում է կենտրոնական գրասենյակը:

Վերլուծաբանները պնդում են, որ չինացիների կողմից ստեղծվող այս հաստատությունը ըստ էության մրցակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ: ԵՆԱԲ-ի կանոնադրային կապիտալը կազմում է 100 միլիարդ դոլար: Ընդ որում, այս գումարի կեսը ներդնելու է Չինաստանը: Այս հանգամանքից ելնելով՝ շատերը ենթադրում են, որ Չինաստանը դե ֆակտո տիրապետելու է նոր ստեղծվող ինստիտուտի 50 %-ին, սակայն երկրի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ այսպիսի ներդրումը ուղղված է ծրագրի աջակցմանը: Չինաստանի մասնաբաժինը նվազելու է նոր երկրների ընդգրկման գործընթացին զուգահեռ:

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնական նպատակներն են` նպաստել ֆինանսական համագործակցությանը տարածաշրշանում, ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորում Ասիայում` ճանապարհների և օդանավակայանների շինարարությունից մինչև կապի ալեհավաքների և  էկոնոմ դասի բնակարանների կառուցում:

Չինական յուանը լինելու է ԵՆԱԲ-ի կողմից իրականցվող ծրագրերի հիմնական արժույթը: «Reuters» գործակալությունը գրում է յուանի դիրքերի ամրապնդման մասին և որ այս տարի յուանը կդառնա հիմնական համաշխարհային արտարժույթը: Այսպիսով՝ Չինաստանը շարունակում է նվազեցնել դոլարի օգտագործումը որպես արտարժույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter