
BMW-ն պահպանում է իր առաջատար դիրքերը
2015 թվականի առաջին եռամսյակում, Գերմանական «BMW AG»-ը շարունակում է գլխավորել պրեմիում դասին պատկանող ավտոմեքենաներ արտադրող համաշխարհային ընկերությունների ցուցակը: «Այս արդյունքները մասնավորապես «X 5» և «2-Series Active Tourer» մոդելներին պատկանող մեքենաների վաճառքի շնորհիվ են »,- գրում է «MarketWatch»- ը:
«BMW AG»- ի կազմի մեջ են մտնում ` «BMW», «MINI» և «Rolls-Royce» ընկերությունները: Այսպիսով անցած եռամսյակում ընկերությունը վաճառքի ցուցանիշներով առաջ է անցել հիմնական մրցակիցներից`«Audi »-ից և «Mercedes-Benz» -ից :
«BMW» ապրանքանիշի ավտոմեքենաների վաճառքը առաջին եռամսյակում ավելացել է 5,4%- ով, անցած 2014 թականի նույն եռամսյակի հետ համեմատած ` հասնելով մինչև 451 576 մեքենայի:
Վաճառքը ամենաշատը ավելացել է ԱՄՆ- ում` 8,4 %- -ով, այնուհետև Չինաստանում` 7,6- ով և Եվրոպայում ` 5,8 %-ով :
Չնայած «BMW» -ի առաջատար լինելուն, ընկերության վաճառքի աճման տեմպերը զիջում են մրցակից ընկերություններին, որը թույլ է տալիս `«Audi» և «Mercedes-Benz» ընկերություններին կրճատել վաճառքի տարբերությունը: `«Audi» - ին առաջին եռամսյակում ավելացրել է վաճառքի ցուցանիշը 6,1 % -ով` հասցնելով մեքենաների վաճառքը մինչև` 438 250 -ի : ԱՄՆ- ում մեքենաների վաճառքը աճել է 14% -ով, իսկ Գերմանիայում 10 %- ով :
«Mercedes-Benz» ապրանքանիշի վաճառքը անցած եռամսյակում ավելացել է 14,8% -ով, հասնելով մինչև` 429 602 մեքենայի : Ավտոարտադրող ընկերությունը ամենաշատն է շահել եվրոպական շուկայի վերականգնումից `վաճառքի աճը կազմել է 16%, Չինաստանում` 16,6% :
«Nissan» ընկերությանը պատկանող « Infiniti » ապրանքանիշին ավտոմեքենաների վաճառքը ,առաջին եռամսյակում ռեկորդային ցուցանիշ է գրանցել` 52 000 հազար ավտոմեքնա: Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գրանցվել է 12%- ոց վաճառքի աճ:
Մեկնաբանել