HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Bloomberg-ի տերմինալներն ամբողջ աշխարհում շարքից դուրս են եկել

Ապրիլի 17-ին Bloomberg-ի բիզնես-տերմինալներն ամբողջ աշխարհում խափանվել են: Այս մասին հաղորդել է Business Insider-ը: Bloomberg-ում այդ տեղեկատվությունը հաստատել են: Business Insider-ը հաղորդում է, որ օգտատերերը կապի բացակայության պատճառով չեն կարողանում մուտք գործել Bloomberg-ի տերմինալ: Հրապարակված նյութի մեջ պարբերականը գրել է, որ օգտատերերից մեկին Փարիզում հաջողվել է միանալ տերմինալին, սակայն նա twitter-ում բողոքել է, որ համակարգը դանդաղ է աշխատում: CNBC հեռուստաընկերությունը հաղորդում է, որ տերմինալի հետ կապ հաստատելու խնդիրներն ի հայտ են եկել լոնդոնյան ժամանակով 08:20-ին:

Bloomberg ընկերությունը, որը հիմնադրել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը (նա Ֆորբսի միլիարդատերերի վարկանիշում 14-րդն է` 35,5 մլրդ դոլարով) համարվում է ֆինանսական տեղեկատվության եւ արտաբորսային առեւտրային ծառայությունների խոշորագույն մատակարարը: Ամբողջ աշխարհում Bloomberg Professional-ի բաժանորդների թիվը 315,000 է: Տերմինալին բաժանորդագրվելու գինը տարեկան կազմում է 22 հազար դոլար: 

2013թ. Bloomberg-ը հայտնվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի եւ Ֆինանսների նախարարության կողմից տվյալների արտահոսքի վերաբերյալ իրականացվող հետաքննության տեսադաշտում: Տվյալների հնարավոր արտահոսքի առնչությամբ մտահոգություն են հայտնել մի շարք բաժանորդներ: Նրանք ասել են, որ Bloomberg-ի լրատվական գործակալության լրագրողների համար մատչելի է առեւտրային համակարգի տեղեկատվությունը, որը գաղտնի է բոլորի համար, բացի առեւտրային գործարքի մասնակիցներից: Դրանից հետո Bloomberg-ը խստորեն սահմանափակեց մուտքը դեպի հաճախորդների տվյալների բազաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter