
Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» լուսանկարների ցուցահանդեսը՝ ապրիլի 21-ին
Ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին Սարգիս Մուրադյան ցուցասրահում (Իսահակյան 38) կբացվի Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» լուսանկարների ցուցահանդեսը: Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում: Ցուցահանդեսը կգործի մինչ մայիսի 2-ը:
Երևանում ներկայացվելուց հետո, ցուցահանդեսը կբացվի Հայաստանի մարզային կենտրոններում՝ Գյումրիում (Ձիթողյանցների տուն թանգարան), Դիլիջանում (Դիլիջանի պատկերասրահ), Վանաձորում (Վանաձորի պատկերասրահ)։ Ցուցահանդեսին ուղեկցող ֆոտոգիրքը լույս կտեսնի մայիսին և կընդգրկի շուրջ 45 լուսանկար։
Մեկնաբանել