
Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցվեց
«Ռոբշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական, տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով՝ հայտարարում է, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից:
Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ:
«Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել