Կադրային փոփոխություններ՝ Արցախի կառավարությունում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր ստորագրած որոշմամբ Լևոն Գրիգորյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մյուս որոշմամբ Իգոր Բաղրյանն ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
Վարչապետի մի այլ որոշմամբ ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Արմո Ծատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել