
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարներից մեկը ձերբակալվել եւ ազատ է արձակվել
Իսպանիայում ձերբակալվել է ԱՄՀ- ի նախկին ղեկավար Ռոդրիգո Ռատոն (Rodrigo Rato), նրան կասկածում են ֆինանսական խարդախությունների մեջ: Իսպանիայի ոստիկանությունը համագործակցելով մաքսային ծառայության հետ խուզարկություն է կատարել Մադրիդի Ռատոի բնակարանում:
ԱՄՀ- ի նախկին զեկավարին կասկածում են խարդախության, փողերի լվացման (ընդհանուր առմամբ 12 միլիոն եվրո) և ունեցվածքը թաքցնելու մեջ:
Որոշ ժամանակն անց Ռատոին ազատ են արձակել, որից հետո հրապարակվել է նրա հայտարարությունը. «Ես համզված եմ արդարադատության մեջ և ակտիվ համագործակցել եմ նրանց հետ(քննչական մարմինների): Այժմ ես ազատության մեջ եմ, ընտանիքիս հետ գտնվում եմ իմ տանը»:
Ռատոին և մի քանի բանկիրների կասկածում են ֆոնդային շուկայում բորսայի արժեթղթերի անօրինական մանիպուլյացիայի մեջ: Դրան մասնկացել է 2011 թվականին նրա կողմից ղեկավարվող «Bankia» խումբը:
Ընկերության բաժնետոմսերը առաջին անգամ հրապարակային վաճառքից մեկ տարի հետ, Եվրոպայի ճգնաժամի ընթացքում «Bankia»-ն ֆինանսական աջակցություն է խնդրել Իսպանիայի իշխանությունից և ստացել 23,5 միլիարդ եվրո: Միևնույն ժամանակ հազարավոր շարքային ներդրողներ կորցրել են իրենց բանկում պահվող խնայողությունները: Այս ժամանակահատվածում «Bankia» հայտնվել էր սնանկության եզրին:
1996 – 2004 թվականներին, Ռոդրիգո Ռատո զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 2004 – 2007 թվականներին զբաեղեցրել է ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը: 2010 թվականին Ռեյդան դարձավ «Bankia»- ի գործադիր տնօրեն: 2012-ին` «Bankia»-ից հեռանալուց հետո նա դարձավ Telefónica հեռահաղոդրակցության ընկերությունում Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի երկրենրի գծով խորհդրական:
Մեկնաբանել