
Հայաստանի ծանրամարտիկները 6-րդն են մեդալների հաշվարկում
Թբիլիսիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճած մեծ մեդալներով` 1-ական ոսկի, արծաթ, բրոնզ, զբաղեցրին 6-րդ տեղը` այն կիսելով Ֆրանսիայի ընտրանու հետ:
Առաջատարը Ուկրաինան է, որը նվաճել է 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: Ընդ որում` ուկրաինացի մարզիկների համար շատ հաջող էր մրցումների վերջին օրը: Գերծանր կանանց պայքարում Անաստասիա Լիսենկոն դարձավ փոխչեմպիոն, իսկ գերծանր տղամարդկանց մեջ առաջինը Օլեգ Պրոշակն էր:
Ուկրաինային հաջորդում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Մոլդովան: Նշենք, որ ռուսաստանցի մարզիկները նվաճեցին ընդհանուր 7 մեդալ, ինչը լավագույն ցուցանիշն էր, սակայն դրանցից միայն 1-ն էր ոսկե, 5-ը` արծաթե, 1-ը` բրոնզե: Ռուսաստանին պարզերես արեց Տատյանա Կաշիրինան, որն արդեն մի քանի տարի հավասարը չունի գերծանր կանանց մեջ:
Ընդհանուր մեդալների քանակով (ներառյալ փոքր մեդալները) մեր թիմը նվաճեց 8 մեդալ` 2-ական ոսկե ու բրոնզե, 4 արծաթե: Այս արդյունքով Հայաստանի պատվիրակությունը 11-րդն էր:
Մեկնաբանել