
Բողոքի ակցիա՝ Նահատակի ձոր պոչամբարի համար
Civil Voice ՀԿ-ն հայտնում է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Նահատակի ձոր աղետալի պոչամբարի և գիշերային ժամերին իրականացվող թունավոր նյութերի արտանետումների մասին բազմաթիվ բարձրաձայնումներից հետո կազմակերպությունը նախօրեին իրականացրեց բողոքի ակցիա:
Civil Voice հասարակական կազմակերպության երկու տասնյակ կամավորներ բողոքի ակցիա իրականացրեցին սկզբում Նահատակի ձոր պոչամբարի մերձակայքում, ապա կոմբինատի դիմաց: Ակցիայի մասնակիցները բարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով կոմբինատի տնօրինության հետ հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել