
Մեկնարկ՝ պարտություններով. այսօր՝ Հայաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Հայաստան
Ինչպես հայտնի է, երեկ Ծաղկաձորում եւ չինական Չենդու քաղաքում մեկնարկել են շախմատի թիմային աշխարհի առաջնությունները:
Տղամարդկանց աշխարհի առաջնությունում մեր տանտեր հավաքականը երեկ 2,5-1,5 հաշվով պարտվեց Իսրայելի ընտրանուն: Ոչ-ոքի ավարտվեցին Գելֆանդ-Արոնյան, Սարգսյան-Սուտովսկի, Սմիրին-Մովսեսյան պարտիաները: Հակոբյան-Ռոդշտեյն պարտիայում հաղթեց սեւերով խաղացող շախմատիստը:
Մյուս մրցամարտերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Եգիպտոս-Հնդկաստան՝ 1-3, Ուկրաինա-Ռուսաստան՝ 2,5-1,5, Կուբա-Հունգարիա՝ 2-2, Չինաստան-ԱՄՆ՝ 2,5-1,5:
Այսօր կկայանա երկրորդ տուրը. կխաղան հետեւյալ զույգերը՝ Հնդկաստան-ԱՄՆ, Հունգարիա-Չինաստան, Ռուսաստան-Կուբա, Հայաստան-Ուկրաինա, Եգիպտոս-Իսրայել: Հայաստան-Ուկրաինա մրցավեճում, մասնավորապես, կլինեն այսպիսի պարտիաներ. Արոնյան-Պոնոմարյով, Իվանչուկ-Սարգսյան, Մովսեսյան-Էլյանով, Մոիսեենկո-Մելքումյան:
Չինաստանում անցկացվող կանանց մրցաշարում մեր հավաքականը նույնպես մեկնարկեց պարտությամբ՝ 1-3 հաշվով զիջելով չինուհիներին: Դանիելյանն ու Մկրտչյանն առաջին երկու խաղատախտակների վրա ոչ-ոքի խաղացին, իսկ Գալոյանն ու Կուրսովան պարտվեցին:
Մյուս մրցամարտերը ավարտվեցին այսպես. Հնդկաստան-Ղազախստան՝ 1,5-2,5, Լեհաստան-Ուկրաինա՝ 3,5-0,5, Եգիպտոս-ԱՄՆ՝ 1-3, Վրաստան-Ռուսաստան՝ 2-2:
Այսօր մրցում են. Ռուսաստան-Հայաստան (Գունինա-Դանիելյան, Մկրտչյան-Պոգոնինա, Գորյաչկինա-Գալոյան, Գաբոյան-Գիրյա), Հնդկաստան-Չինաստան, Եգիպտոս-Վրաստան, Լեհաստան-ԱՄՆ, Ղազախստան-Ուկրաինա:
Մեկնաբանել