
Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից. Ռուսաստան-Հայաստան՝ 2-2
Քիչ առաջ ավարտվեց շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության Ռուսաստան-Հայաստան մրցավեճը: Այն անհաջող սկիզբ ունեցավ մեր թիմի համար, քանի որ չորրորդ տախտակի վրա Սուսաննա Գաբոյանը սեւերով պարտվեց Օլգա Գիրյային, իսկ Մկրտչյան-Պոգոնինա եւ Գորյաչկինա-Գալոյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Էլինա Դանիելյանը առաջին խաղատախտակի վրա 59-րդ քայլին ի վերջո կարողացավ կոտրել Վալենտինա Գունինայի դիմադրությունը եւ հաղթանակ տարավ, ինչով ընդհանուր հակամարտության հաշիվը դարձավ 2-2:
Այս հաշվով ավարտվեցին նաեւ Հնդկաստան-Չինաստան, Լեհաստան-ԱՄՆ պարտիաները: Վրաստանը 4-0 հաշվով ջախջախեց Եգիպտոսին, այս պահին Ուկրաինան 3-0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
Լուս.՝ armchess.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել