Կքննարկվի մանկապիղծների քիմիական եղանակով ստերջացման հարցը
Նոյեմբերի 1-ին «Գոլդեն թուլիփ Երևան» հյուրանոցում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է հանդիպում-քննարկում, որի նպատակն է քննարկել, թե որքանով է ՀՀ-ում հնարավոր մանկապիղծների նկատմամբ որպես հարկադրանքի միջոց կիրառել քիմիական եղանակով ստերջացում, որքանով են այս դեպքում պաշտպանված մարդու իրավունքները, և այլ կարևոր հարցեր:
Հանդիպմանը հրավիրված են ներկայացուցիչներ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից, միջազգային և տեղական կազմակերպություններից:
ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ, որը վերաբերվում է օրենսգրքի 15-րդ գլխում նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը նոր միջոցով՝ քիմիական եղանակով ստերջացմամբ, համալրելուն: Նախագծով կարգավորվում են ստերջացման ենթակա անձանց շրջանակը, ստերջացման իրականացման կարգը:
Քիմիական եղանակով ստերջացումը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում (Գերմանիա, Շվեդիա,Դանիա, Միացյալ Թագավորություն, Չեխիա և այլն), Կանադայում, ԱՄՆ-ում: Ռուսաստանում այժմ նույնպես ներկայացվել է քիմիական եղանակով ստերջացմանը վերաբերող օրենքի նախագիծ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել