HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի Հայ-հնդկական գործարար խորհուրդ

Այսօր Երևանում տեղի ունեցավ առևտրի, տնտեսական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը:

Համանախագահողներն էին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևելքի քարտուղար Սանջայ Սինգհը: Այսօր տեղի ունեցավ նաև հայ-հնդկական գործարար համաժողով:

Միջկառավարական նիստի և գործարար համաժողովի համատեղ նիստի ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պալատների դաշնության միջև ստորագրվեց համաձայնագիր՝ Հայ-հնդկական գործարար խորհուրդ ստեղծելու մասին:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը քննարկեց հայ-հնդկական համագործակցության խնդիրների լայն շրջանակ՝ առևտրի, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, տուրիզմի, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության բնագավառներում:

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ համաձայնություն ձեռք բերվեց համագործակցության հետագա ծրագրերի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter