HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է քաղաքացի Ա.Դավթյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ  2015 թվականի փետրվարին գրավոր հաղորդում է ստացվել Սյունիքի մարզի մի բնակչից, ըստ որի՝ Ա.Դավթյանը, 2011-2013թթ. իր վստահությունը չարաշահելով, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով, իրենից հափշտակել է 18 մլն դրամ։ Բացի այդ,  պարտքով տվել է շուրջ 5 մլն դրամ, որը նույնպես չի վերադարձրել։

 Դեպքի առթիվ փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ, որոնք բավարար հիմք են հանդիսացել` Ա.Դավթյանին կասկածելու խարդախությամբ 18 մլն դրամ հափշտակելու մեջ։  2015 թվականի ապրիլի 20-ին վերջինս ձերբակալվել է, ինչի մասին, օրենքով սահմանված կարգով, տեղյակ են պահվել նրա հարազատները։

 Ա.Դավթյանին պարզաբանվել են իր իրավունքները, եւ վերջինս ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Կասկածյալի կողմից հրավիրված փաստաբանը ներգրավվել է որպես պաշտպան, ում մասնակցությամբ նա այսօր հարցաքննվել է։  Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter