Տուգանային հրապարակում 5 և ավելի տարի մնացած մեքենաների տերերը կարող են հետ ստանալ իրենց մեքենաները
ՀՀ ոստիկանությունը դիմում է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում (տուգանային հրապարակ) 5 և ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին՝ անձը հաստատող փաստաթղթերով և մեքենաների տեխնիկական անձնագրով ներկայանալ ճանապարհային ոստիկանություն՝ Երևան, Թաիրովի 14 հասցեով, ավտոմեքենաները հետ ստանալու համար:
Այլապես ճանապարհային ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան՝ դրանք տիրազուրկ ճանաչելու պահանջով:
Վերոնշյալ գործընթացը կատարվում է անվճար: Տեղեկատու հեռախոսներ' 010-56-32-94, 077-50-02-78:
ՀՀ ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել