
Ջահերով երթ` Ախալցխայում
Ապրիլի 23-ի երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի գրասենյակից մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը' դեպի քաղաքի Մարտա թաղամասի Հայոց ցեղասպանության զոհերի խաչքար-հուշակոթող:
Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրաձայն կոչ էին անուն Վրաստանի իշխանություններին հետևել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին ու ճանաչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը:
«Ախալցխայի վերածնունդ» կայքի փոխանցմամբ, արդեն խաչքար-հուշակոթողի մոտ երթի մասնակիցները, Ախալցխայի շրջակա գյուղերը սպասարկող քահանա Տ. Մովսես Մանուկյանի գլխավորությամբ, աղոթեցին ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար, որից հետո երիտասարդները հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով:
Մեկնաբանել