HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հոֆֆերնին: Ողջունելով հյուրին կառավարությունում` վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և մաղթել արդյունավետ աշխատանք:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա իր նպաստ բերել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Վարչապետը կարևորվել է  ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի կատարած աշխատանքը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Ջոն Հեֆֆերը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել է ԱՄՆ Նախագահի և պետքարտուղարի շնորհակալությունը Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիային տրամադրված օժանդակության համար: Հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերին, որոնք վարչապետը բարձր է գնահատել:

Գնահատվել են նաև ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:Դեսպանի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Վարչապետը կարևորել է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորումն ու այդ համատեքստում միջին խավի ամրապնդմանն ուղղված գործադիրի ջանքերը, ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter