
Ապրիլի 24-ին Օբաման չի ասելու «ցեղասպանություն» եզրույթը
Երեկ, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և ԱՄՆ հայ համայնքի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս ՄաքԴանային և Ռազմավարական կապերի հարցերով Ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռուդզին: Նրանց հայտնել են, որ ապիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու «ցեղասպանություն» եզրույթը իր ամենամյա հայտարարության մեջ: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից:
Հանդիպումից հետո Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Նախագահի` Հայոց ցեղասպանության մասին ճշմարիտ խոսելու անպատրաստակամությունն այն չէ, ինչ մենք ակնկալում ենք աշխարհի առաջնորդներից մեկից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելը մարդու իրավունքների պաշտպանների համար մեծ հարված է, որը ցեղասպանության կանխարգելման հարցը հետընթացի է տանում»:
Հանդիպման ժամանակ ՄաքԴանան և Ռուդզը հայտնեցին, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ի գանձապետարանի քարտուղար-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն է գլխավորելու Երևան գործուղվող ԱՄՆ-ի պատվիրակությունը:
Մեկնաբանել