HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ում Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը չե՞ն քննարկել

Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ազատվել է աշխատանքից, եւ այդ հարցը քննարկվել է մոտ կես ժամ առաջ ավարտված ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում: Ըստ մամուլի` Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն իրավասու չէ ուժային մարմինների գործունեությանն անդրադառնալ, քանի որ Սահմանադրությամբ այդ իրավունքը վերապահված է ՀՀ նախագահին:

«Կուսակցությունը ուժայինների խնդիրներին չի անդրադառնում: Ես տեղյակ չեմ Ալիկ Սարգսյանն աշխատանքից ազատվել է, թե ոչ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Ինչու ազատվեն եթե Քաջ Նազարների ճակատագրերի բախտագծում նախորոք գրված է. Ոստիկանապետ, հետո վարչապետ իսկ դրանից հետո ՀՀ նախագահի նշանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter